Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
«Անիի Մայր տաճարի հետեւում Կատրամիդե թագուհու դամբարանը կար` կից 3 դամբարաններով: Նրանցից երկուսը քահանաների տապանաքարեր էին: Պեղումներ արեցին, լավ, ամրակայեցին, էլի լավ. բայց մյուս կողմից իրենց պեղումներից հետո ակնհայտ փոփոխություններ եղան, ինչը կասկածի տեղիք է տալիս, թե զուտ գանձախուզության հետեւանքո՞վ է, որ փորել են եւ տապանաքարերը շուռ տվել:
Քահանաների տապանաքարերը փաստացի վկայություններ էին, եւ հենց այդ վկայություններ են նրանք թաքցրել` քարերը շուռ տալով: Այսինքն՝ արձանագրությունը այլեւս մնաց տակը: Սա դիտավորյալ արված բան է: Ընդ որում, ոսկորներն էլ հանել-թափել են: Այսպե՞ս են պահում հուշարձանները»,- մեր թղթակցին պատմեց ճարտարապետ Աշոտ Հակոբյանը: