Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանական վերին օղակներում հնարավոր լայնամասշտաբ կադրային փոփոխությունների մասին տեղեկությունները կրկին սկսել են շրջանառվել: Ըստ այդ լուրերի` մասնավորապես, առաջիկայում պաշտոնը լքելու է հանրապետության վարչապետը, ոստիկանապետը եւ այլք: Բնականաբար, ՀԱԿ-իշխանություն երկխոսության ֆոնին դա դիտվում է որպես ՀԱԿ-ի 15 պահանջներից եւս մեկի կատարում:
Հանրապետական կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վարչապետի պաշտոնանկության մասին խոսակցություններն ավարտված են. որոշվել է, որ առնվազն մինչեւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ավարտը եւ նոր խորհրդարանի ձեւավորումը Տիգրան Սարգսյանը կշարունակի գլխավորել կառավարությունը: