կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-29 14:22
Քաղաքական

Փաստորեն Շուշին գնաց, Նիկոլը մնաց, այդպես չի լինում. Միքայել Մելքումյան

Փաստորեն Շուշին գնաց, Նիկոլը մնաց, այդպես չի լինում. Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր կատարած աղմկահարույց գրառմանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր աչքովս ընկավ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի գրառումն ու երկար բացատրությունն առ այն, որ անցած երկուսուկես տարիների ընթացքում և դրանից առաջ էլ հնարավոր չէր որևէ բան փրկել արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում: Եթե այդպես է, ուրեմն դու ընդունում ես, որ մեր երկրի թիվ մեկ պետական ազգային հարցում դու որևէ ազդեցություն չունեիր, և ապա այդ հարցի մասին խոսելով ժողովրդի հետ՝ հրաժարական տայիր: Կգային մարդիկ, որոնք կարող էին ունենալ ազդեցություն:

Հիմա էլ դու չունես ազդեցություն արտաքին և ներքին գործընթացների վրա, իսկ դա նշանակում է, որ դու չես կարող սպասարկել մեր պետության ազգային պետական շահերը: Դա ակնհայտ է:

Փաստորեն Շուշին գնաց, Նիկոլը մնաց:

Այդպես չի լինում»: