Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի իշխանությունները գոհ են հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներից. օրերս հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը։
Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների եւ նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ վարչապետը խոսել է նաեւ շինարարության մեջ տեղական արտադրանքի օգտագործման մասին` այն համարելով ոչ բավարար։ Նա անընդունելի է համարում նաեւ այն փաստը, որ փայտանյութը ներկրվում է դրսից, այն դեպքում, երբ Արցախում կա շուրջ 300 հազար հա անտառածածկ տարածք, եւ արտադրական ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է ստանալ հարյուրհազարավոր խորանարդ մետր փայտ։
Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց տեղական հումքի օգտագործման անհրաժեշտության վրա։ Ներկաները սակայն խոստովանեցին, որ դրա համար անհրաժեշտ է նաեւ որակի ապահովում, ինչը կախված է արտադրությունների զարգացումից եւ պետական աջակցությունից։ Ճիշտ է, կառավարությունը որոշակի աջակցություն ցուցաբերում է՝ ստեղծելով արտոնյալ վարկեր ստանալու հնարավորություն, բայց անելիքները ոլորտում դեռ շատ են։
Վարչապետը ներկաներին կոչ արեց այդ ուղղությամբ մշակել նոր ծրագրեր, որոնց իրականացմանը նույնպես կաջակցեն, իսկ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին հանձնարարեց մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբը կազմակերպել տեղական արտադրության շինանյութերի ցուցահանդես։