Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Շինարարություն և վերանորոգում EXPO 2011» միջազգային մասնագիտացված 8-րդ ցուցահանդեսի բացմանը։
Ավանդական դարձած ամենամյա ցուցահանդեսը մեծ խթան է մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն իրականացվել է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ջանքերի շնորհիվ։ Կառավարության ղեկավարի համոզմամբ` ցուցահանդեսը կնպաստի Հայաստանում շինարարական ոլորտի զարգացմանը, նոր գաղափարների առաջացմանը, ինչպես նաև նոր պայմանագրերի կնքմանը։
«Շինարարության ոլորտում մենք լուրջ անելիքներ ունենք։ Համոզված եմ` այս միջոցառումն իր լուման է ներդնելու ոլորտում զարգացումներ ապահովելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 100 տեղական և արտասահմանյան ընկերություններ: