կարևոր
6622 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-03 22:17
Հասարակություն

Անորակ շինարարություն` Մարտունու ԲԿ֊ում. ինչպե՞ս են դիմավորում Փաշինյանին

Անորակ շինարարություն` Մարտունու ԲԿ֊ում. ինչպե՞ս են դիմավորում Փաշինյանին

Նոր ժողովրդավարություն մարզային առողջապահությունում...... Այս մասին գրել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը: 

«Վաղը Մարտունու բժշկական կենտրոնի նորակառույց հիվանդանոցի բացումն է, որի աշխատանքները մեկնարկվել են 2016 թվականից:

Հուսամ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի այցից առաջ կքողարկվի անորակ շինարարության հետքերը?

Եվ ամենակարեւորը.

Հարգելի պաշտոնյաներ !!

Մարտունու բժշկական կենտրոնի աշխատակիցները շատ երկար սպասել են իրենց նոր հիվանդանոցի բացմանը եւ առնվազն արդար չէ շուրջ 200 հոգանոց թիմից թույլ տալ հիվանդանոցի բացմանը մասնակցել ընդամենը 8-10 հոգու...

Հ.Գ. նաեւ արդար չէ 60000-80000 ՀՀ դրամ աշխատավարձով աշխատող բուժքույրերին եւ մայրապետերին ստիպել 15000 դրամանոց համազգեստ գնելը` հիվանդանոցի բացմանը վարչապետին դիմավորելու համար եւ արդյունքում թույլ չտալ մասնակցել.....

Գնել Սանոսյան/Gnel Sanosyan

Карен Саргсян

Անահիտ Ավանեսյան / Anahit Avanesyan»,- գրել է նա: