|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի Եղվարդի խճուղում` հուշարձանի մոտակայքում, շինարարական աշխատանքներ կատարելիս ավազի մեջ նռնականման առարկա է հայտնաբերվել:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև սակրավորական խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը «СРБ» տիպի նռնակ է (գազային), որը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի աշխատակիցները տեղափոխել են բաժին: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: