|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար դառնալուց հետո ակտիվորեն ձեռնամուխ է եղել շենքի վերանորոգման աշխատանքներին: Ընդ որում, դա անում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ուշագրավը, սակայն, ՀՀ ֆինանսների նախարարի աշխատասենյակում արված վերանորոգումներն են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապամոնտաժվել է նախարարի աշխատասենյակի հին զուգարանակոնքը, եւ տեղադրվել է նորը: Ձեռքի հետ էլ նորացվել են երեսպատման սալիկները, որոնց կարերը մշակվել են: Ինչպես պարզվում է «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում վերանորոգման համար ծախսվել է մոտ 15 մլն դրամ՝ շուրջ 37 հազար ԱՄՆ դոլար: