կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-03 05:54
Քաղաքական

Հայաստանի նախագահը Իտալիայում է

Հայաստանի նախագահը Իտալիայում է

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Հռոմ:

Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին. պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները ներկա են եղել զինվորական շքերթին, իսկ երեկոյան «Կվիրինալե» պալատում նրանք կունկնդրեն տոնական համերգը:

Այսօր ի պատիվ պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նախատեսված է նաև պաշտոնական ընթրիք` Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի և տիկին Կլիո Մարիա Նապոլիտանոյի անունից:

Ավարտելով աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կվերադառնա Երևան. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: