Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայում Հայաստանի դեսպանատունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը Իտալիայի որոշ նահանգներում նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով մուտքի ու ելքի հատուկ ուժեղացված ռեժիմ կգործի: Դեսպանության հայտարարությունը՝ ստորև.
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում (Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti)
կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:
Մասնավորապես՝ տվյալ շրջաններ մուտք և ելք անել հնարավոր կլինի ՄԻԱՅՆ աշխատանքային անհրաժեշտության, հատուկ կարիքների և արտակարգ դեպքերում:
Իտալիայի ամբողջ տարածքում փակվում են թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները:
«Անվտանգության գոտիներում» դադարեցվում է նաև բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, լողավազանները, մարզասրահները, հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»։