Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի, ոչ թե հնարավորությունների, այլ ցանկությունների դաշտից է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ գոյություն ունի անվստահություն հայտնելու մեխանիզմ, և քանի որ քաղաքականությունը հնարավորության արվեստ է, հետևաբար` դա պետք է հնարավոր լինի:
«Ես ռեալ դաշտից եմ, ոչ թե ուտապիական: Չորս ուժերը դեռ վաղուց էին դեմ քվեարկում կառավարության ծրագրերին, բյուջեին, է, ինչ՞, չունեն մեծամասնություն, ի՞նչ են անելու, ի՞նչ է փոխվել: Այդ չորս ուժերը որևէ առաջարկություն ներկայացնելիս պահանջում են, որ անձին փոխեն, ոչ թե փոփոխությունների այլ մեխանիզմ են ներկայացնում»,- ասաց Վարդան Այվազյանը` հավելելով, որ, ըստ Սահմանադրության, իշխանություն վերցնելու միակ մեխանիզմը ընտրություններն են, այնպես որ, ըստ պատգամավորի, չորս ուժերը ստիպված են սպասել մինչև ընտրություններ, թեև չեն ձգի, ու քառյակը կտրոհվի:
Ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, նշեց, որ երբ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս էր, տեսավ, որ քաղաքական որոշումների վրա ազդեցություն չուներ անգամ իր ունեցած քվեների չափով, ահա` ինչու այլևս չընդունեցին կոալիցիա կազմելու առաջարկը և հիմա մտածում են իշխանությունը փոխելու այլ մեխանիզմների մասին:
«Մենք միշտ էլ գործել ենք քաղաքակիրթ ու տեսել ենք, որ ցանկացած առաջարկ, որ ներկայացվում է, անպայման մերժվում է քաղաքական մեծամասնության կողմից: Ահա, թե ինչու ակտիվացրել ենք մեր համագործակցությունը քաղաքական երեք ուժերի հետ` փորձելով ներկայացնել այլընտրանքային ծրագիր, պայքարը ծավալելով միմիայն Սահմանադրության շրջանակներում, որովհետև մենք դեմ ենք պայթյունավտանգ իրավիճակներին»,- ասաց Միքայել Մելքումյանը: