Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որեւէ քաղաքական ուժ մեկ այլ ուժի, այդ թվում` իշխանության հետ երկխոսության, բանակցությունների մեջ կարող է մտնել բացառապես իր եւ իր ընտրազանգվածի անունից: Եվ որեւէ նշանակություն չունի` այդ ուժերն արտահայտում են հասարակության մեծամասնությա՞ն, թե՞ փոքրամասնության, միտինգի եկած 6 հազա՞ր, թե՞ 60 հազար քաղաքացիների շահերը:
Ո՛չ հիմնականում մարգինալ ուժերից բաղկացած ՀԱԿ-ը, ո՛չ էլ լեգիտիմության տեսանկյունից խնդիրներ ունեցող իշխանությունը իրավունք չունեն հանդես գալու ժողովրդի անունից: Ինչի՞ շուրջ են նրանք հիմա երկխոսում կամ գործարքի մեջ մտնում. վերաբերում է միայն իրենց եւ ոչ մի կերպ` ամբողջ ժողովրդին: Առավել եւս, երբ նրանցից ամեն մեկն առանձին հասարակության իրական խնդիրներից, պահանջմունքներից օտարվելու վարքագիծ են դրսեւորում: Երբ միասնականության մասին հորջորջող ուժն իր նմանների եւ, առհասարակ, այլակարծության նկատմամբ ակնհայտորեն անհանդուրժող տրամադրվածություն է ցուցաբերում, երբ իրենց չմիացածներին հրապարակավ որակում է «ուրիշների գործը պղծողներ»:
Ժողովրդի անունից հանդես գալու որոշ ուժերի նկատվող այս մոլուցքը խիստ անտրամաբանական է: Որովհետեւ եթե քաղաքական բոլոր ուժերն իրենց իրավունք վերապահեն հանդես գալու բոլորի անունից, ստացվելու է, որ ժողովուրդն ինքն իր հետ է երկխոսում: Սրանից ավելի մեծ անհեթեթություն ուղղակի հնարավոր չէ երեւակայել: