կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-02 05:29
Աշխարհ

Գանգեսը մաքրում են

Գանգեսը մաքրում են

Համաշխարհային բանկը (ՀԲ) հաստատել է հնդկական Գանգես գետը մաքրելու համար 1 միլիարդ դոլար արժողությամբ վարկային ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Գանգեսը պարունակում է Հնդկաստանի ջրային ռեսուրսների մեկ քառորդը, իսկ գետի ափին ապրում է 400 միլիոն մարդ, այսինքն` երկրի բնակչության մոտ մեկ երրորդը: Գետը ներկայումս խիստ աղտոտված է:

ՀԲ-ն իր հաղորդագրության մեջ նշում է, որ գետերի մաքրումը բավական թանկ եւ երկարաժամկետ գործընթաց է. «Ռեյնի մաքրումը տեւեց մոտ 20 տարի եւ ծախսվեց ավելի քան 40 միլիարդ եվրո, իսկ Դանուբ գետի մաքրումն արդեն մի քանի տասնամյակ է` շարունակվում է»:

Գանգեսի մաքրման համար, ընդհանուր առմամբ, նախատեսվել է 1.556 միլիարդ դոլար, որից 556 միլիարդը հատկացվելու է Հնդկաստանի կառավարության կողմից: