կարևոր
2941 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-19 13:25
Հասարակություն

Մեզ տանում են ոչնչացման, ու դեռ մեր ազգը նայում է, թե ոնց է ճիվաղը հեծանիվ քշում, կինն էլ՝ լոբի մաքրում․ քաղաքացի

ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակի առջև ակցիա է․ մասնակիցներն իրենց բողոքի ձայնով ՄԱԿ-ի ուշադրությունն են հրավիրում՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի խնդրին։ Ներկաները պահանջում են  ՄԱԿ-ից՝ հրատապ միջամտություն՝ հայ գերիների ազատ արձակման համար և կոչ անում վերանայել՝ COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը։

«Մեր ազգին տանում են ոչնչացման, ու դեռ ազգը ծափ է տալիս, դեռ ազգը տեսնում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշում, ճիվաղ կինը լոբի մարքրում ու  քմծիծաղելով նայում»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակից մի կին։

Նա նշեց, որ Հայաստանը հայ ժողովրդի ձեռքից խլում են։

«Բոլոր երկրների ղեկավարները, նախագահները լուրջ գործողություններ են անում, իսկ Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ հեծանից է քշում։ Ինչո՞վ են զբաղված։ Երկրը տվեցին, հերոսներին տվեցին, մեր տղաներին տվեցին։

Նիկոլ Փաշինյան  պաշտողներ, անհարմար չե՞ք զգում, գետինը չե՞ք մտնում, մեր հերոսներին թողած ո՞ւմ եք պաշտում։ Ձեր հոգիները վաճառել եք Նիոկլին»,- նշեց նա։

«Սիրելի՛ Սփյուռք, մի նեղացեք Հայաստանից, Հայաստանում ապրող ձեր քույրերից ու եղբայրներից, մենք չենք զատողը, զատողը Նիկոլ Փաշինյանն է, մի լսեք նրա զառանցաքները»,-դիմելով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ ասաց ակցիայի մասնակիցը՝ կոչ անելով նրանց աշխարհի բոլոր անկյուններում միասնական ուժերով բարձրաձայնել հայ գերիների վերադարձի հարցը։