կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-02 01:29
Քաղաքական

Թշնամուս թշնամին` ինձ բարեկամ

Թշնամուս թշնամին` ինձ բարեկամ

Ճիշտ գործելու դեպքում Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների միջոցով հնարավոր է ձեւավորել հինգերորդ շարասյուն, որը պատերազմի պարագայում կփորձի առնվազն չեզոքություն պահպանել` դրանով իսկ նվազեցնելով  ադրբեջանական բանակի թվաքանակը. համոզված է քաղաքագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը:

«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ ադրբեջանցիները` որպես էթնոս, խնդիրներ ունեն ոչ միայն հայերի, այլեւ լեզգիների, ավարների, թալիշների հետ: Ցավոք, այս հարցը, որպես ազգային գործոն, քաղաքական դաշտում ակտիվ չէ, ինչը, իմ կարծիքով, մեծ բացթողում է առաջին հերթին Հայաստանի դիվանագիտության համար, որովհետեւ, այնուամենայնիվ, թշնամի երկրում հնարավոր է ունենանք բնական դաշնակիցներ»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Իսկ տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը հիշեցրեց` Ադրբեջանը մինի նացիստական կայսրություն  է: «Մեր շահերից է բխում այդ մարդկանց մասին լուսաբանելը, քանի որ Ադրբեջանը շեղվում է Արցախի խնդրից»,- ասաց նա: