Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Երբ խոսվում է երկու հասարակություններին խաղաղության պատրաստելու մասին, ենթադրվում է, որ խոսքը դիրքորոշումների խորքային փոփոխության մասին է: Սակայն սա բոլորովին չի վերաբերում ադրբեջանական կողմի դիրքորոշումներին եւ դրանցից բխող գործողություններին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը խոսեց ռազմական այն դիվանագիտության մասին, որ վերջերս վարում է Ադրբեջանը: Առաջին գծում անընդհատ լարվածություն ստեղծելով` ադրբեջանցիները փորձում են մեզ մոտ տագնապային հոգեվիճակ ստեղծել եւ հասունացնել Արցախը զիջելու գաղափարը:
«Սակայն ռազմական դիվանագիտություն ասվածը շատ ծանր գին ունեցավ իրենց համար եւ շարունակում է ունենալ: Միայն վերջին շաբաթների ընթացքում մոտ 6-7 զոհ են տվել: Իրենց նախաձեռնությունն է` իրենք են պատասխանտու»,- ասաց հոգեբանը: