Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել ազգությամբ հայ` ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ի վերաբերյալ, որի ցուցումներով և միջոցներով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողություններ պետք է նախապատրաստվեին:
«ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին: Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ Martin Avagyan օգտատիրոջ էջում զետեղված են ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարների հետ բախումների ժամանակ աչքի ընկած` ոստիկանության պաշտոնյաների լուսանկարներ, և կոչ է արվում «պարտիզանական պայքարի միջոցով մարտնչել» այդ անձանց դեմ:
Ահա գրառումներից մի քանիսը. «Հարկավոր է ամեն գնով վախի մթնոլորտը տեղափոխել հակաազգային իշխանութիւների դաշտ։ Հիմա մեզ հարկավոր են նույնիսկ փոքր թվով գործողություններ, որպեսզի ժողովրդի մեջ արթնացնենք հույսը։ Հաղթահարել վախի պատնեշը, կազմել առավելագոյնս 2 հոգանոց պարտիզանական ջոկատներ։ Որպես զենք օգտագործել ցանկացած ձերքի տակ ընկած իր…»:
Ֆեյսբուքյան էջում առկա են նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսի, Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի լուսանկարները, նրանց խոսքերից մեջբերումներ, նրանց մասին նյութերի տարածում և այլն:
Վերջին հրապարակումներից մեկում կեղծ օգտատերը հրապարակել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի լուսանկարն ու գրել. «Ժողովուրդը, արժանապատվությունից ելնելով, պետք է քեզ ու քո նմաններին անկյուններում բռներ ու սատկացներ, համ չէիք համարձակվի էշ-էշ դուրս տալ, համ էլ քո նման տականքները վախից էլ չէիք ուզի պատգամավոր դառնալ։ Հարկավոր է վառել սրանց տներն, մեքենաներն և բիզնեսները»: Հակոբ Հակոբյանի լուսանկարին կից օգտատերը ներկայացրել է նաև բենզինով պայթուցիկի՝ Մոլոտովի կոկտեյլի պատրաստման եղանակը:
Ուշագրավ է, որ կեղծ օգտատիրոջ գրառումները տարբեր քաղաքացիների կողմից ակտիվորեն տարածվում են «Ֆեյսբուք»-ում: