Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Նկարում պատկերված եռահարկ առանձնատունը գտնվում է Փարիզի արվարձանում: Վիլլայի անունն է` Hermitage: Այն գտնվում է Maurice Chevalier փողոցում` անտառի փեշին:
Այս թաղամասում հիմնականում հարուստներ են ապրում, նրանց թվում` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:
Ֆրանսիայի անշարժ գույքի գործակալություններն այս տարածքի առանձնատները գնահատում են 1,5-2 մլն եվրո` կախված տան վիճակից:
Տան դարպասների մոտ կայանած մեքենայի համարանիշները հայկական են` 21 ՏՕ 840: Այդ համարանիշով «Մերսեդես» մեքենան գրանցված է Գավառում` Արզաքանցյան Էդիկի անունով: Ամենայն հավանականությամբ, պատգամավորի ազգականներից է :
Hermitage վիլլայի սեփականատերը Almaz ընկերությունն է, որը գրանցված է Տ. Արզաքանցյանի անունով: 1,480 մլն եվրո կապիտալով ընկերությունը ստեղծվել է 2008թ:
Ուշագրավն այն է, որ Տիգրան Արզաքանցյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից չի երեւում, որ նա Ֆրանսիայում անշարժ գույք է ձեռք բերել: Այսինքն` նա իր ունեցվածքը թաքցրել է հարկային մարմիններից:
Հիշեցնենք, որ պատգամավորն ԱԺ նիստերին գրեթե չի մասնակցում. 1630 նիստից 1371-ին ներկա չի եղել: