|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը գործուղման կմեկնի նախ Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ։ Նման կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը:
Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու համար Գևորգյանը նոյեմբերի 27-29-ը կմեկնի Ստրասբուրգ, իսկ Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովի և Եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու համար՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Բրյուսել:
Ապա ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի և Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի նիստերին մասնակցելու համար ընդդիմադիր պատգամավորը դեկտեմբերի 1-4-ը կլինի Փարիզում։