կարևոր
2281 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-22 11:44
Քաղաքական

64 մլն դրամ. իշխանությունը զարգացնում է պետական լրատվամիջոցը. «Ժողովուրդ»

64 մլն դրամ. իշխանությունը զարգացնում է պետական լրատվամիջոցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը մտադիր է 64 մլն 166 հազար դրամ հատկացնել՝ «ՀՀ վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ապահովում, նաեւ՝ միջազգային հարթակներում» միջոցառման համար։ Այս որոշմամբ, ըստ էության, իշխանությունները նպատակ ունեն ավելի լավ իրականացնել իրենց փիառը միջազգային ասպարեզում, այն էլ՝ մի քանի լեզուներով։

Բանն այն է, որ այս գումարը տրամադրվելու է, որպեսզի «Արմենպրես» լրատվական գործակալությունը նորություններ հրապարակի նաեւ չինարեն, պարսկերեն եւ վրացերեն։ Ավելին՝ նպատակների իրականացման համար փոփոխվել է «Արմենպրես»-ի հաստիքացուցակը. ավելացվել են 16 նոր հաստիքներ: Համաձայն նոր հաստիքացուցակի՝ 16 աշխատակիցների վարձատրության համար անհրաժեշտ է 45.576,3 դրամ:

Ստացվում է՝ իշխանությունը ձգտում է պետական լրատվամիջոցը զարգացնել, որպեսզի ապահովվի իրենց գովազդը, քանի որ Հանրային հեռուստաընկերությունն էլ վաղուց վերածվել է իշխանության քարոզչամեքենայի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում