Արգենտինայի հայ համայնքը հարգանքի տուրք կմատուցի իրավաբան, լրագրող, քաղաքագետ և Արգենտինայի նախկին նախագահ (1983-1989) Ռաուլ Ալֆոնսինին: Prensa Armenia կայքի տեղեկացմամբ՝ նրա հիշատակին նվիրված միջոցառումը տեղի կունենա կիրակի` սեպտեմբերի 20-ին, Հայկական մշակութային կենտրոնում (Բուենոս Այրես). տեղեկացնում է armeniangenocide100-ը:
Միջոցառման ժամանակ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված հուշատախտակը` որպես 1987-ի սեպտեմբերի 1-ին արգենտինացի նախագահ Ռաուլ Ալֆոնսինի կողմից Ցեղասպանության ճանաչման խորհրդանիշ: