կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-13 15:12
Քաղաքական

Հուսով եմ՝ Սիրիան կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը

Հուսով եմ՝ Սիրիան կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը

Սիրիայի խորհրդարանն այսօր քննարկելու և քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյանը:

«Բանաձևը ներկայացրել է Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների բարեկամության հանձնաժողովը։ Նախատեսվում է, որ բանաձևը կքննարկվի այսօր կեսօրին։ Այն ընդունում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևն այսօր հատկապես կարևոր է այն իմաստով, որ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն այսօր ահաբեկիչների կողմից դարձյալ հալածվում են Սիրիայի տարածքում»,–ասաց Չիլափոշյան–Պողիկյանը։

Վերջինս հույս ունի, որ Սիրիայի պատգամավորների մեծամասնությունը կողմ կվեարկի բանաձևին․

«Հուսով եմ՝ Սիրիան կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը»։

Զ․ Չիլափոշյան–Պողիկյանը տեղեկացրեց նաև, որ բանաձևը խորհրդարանի կողմից վավերացնելուց հետո ուղարկվելու է երկրի նախագահին, որը ևս պետք է ստորագրի այն։