Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել բանտում գտնվող հայամետ թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալայի վերաբերյալ:
«Մեր սիրելի Օսման Քավալան 1 տարի է` բանտում է, և դեռևս մեղադրական եզրակացություն չկա։ Ազատ արձակեք Քավալային»,-գրել է նա:
Քավալան կալանավորվել էր 2017թ. նոյեմբերի 1-ին՝ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ հետաքննության շրջանակներում։ Նա մեղադրվում է Թուրքիայի «սահմանադրությունը խախտելու և իշխանությունը տապալելու փորձի մեջ»։ Քավալան պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: 2016թ. ապրիլի 24-ին Քավալան Երևանում այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: