Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր, Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ, Ստեփանակերտում տեղի ունեցավ Հրանտ Ալեքսանյանի «Չճանաչված երկրի լրատվությունը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը ներկայացնում է ԼՂՀ տեղեկատվական դաշտի համապատկերը եւ խնդիրները։
Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, արդեն, կարծես, ավանդույթ է դառնում ամեն տարի այս օրը Արցախի տեղեկատվական դաշտի վերաբերյալ գրքերի շնորհանդես կազմակերպելը. անցյալ տարի նույն օրերին տեղի ունեցավ Մհեր Հարությունյանի «Արցախի պարբերական մամուլի պատմությունից 1874-2009 թթ.» գրքի շնորհանդեսը։
Միջոցառումից հետո լրագրողներն անցան որոշ թեմաների քննարկմանը: Նրանցից մեկը բարձրացրեց պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդող դասախոսների մասնագիտական մակարդակի մասին հարցը։ Խոսվեց նաեւ արտաքին` առավել համակարգված քարոզչություն իրականացնելու անհրաժեշտության մասին։
Այս եւ մյուս հարցերը լրագրողները կքննարկեն նաեւ առաջիկա օրերին, որից հետո խնդիրների փաթեթ կներկայացվի իշխանություններին։