Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քիչ առաջ ավարտվեցին ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի 3 հանդիպումները:
Տուրի կենտրոնական խաղում Գյումրիում «Շիրակ»-ը մրցեց «Միկա»-ի հետ: Դաշտի տերերը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արամ Մուրադյանը, իսկ ավելացված ժամանակի վերջին րոպեին «Շիրակ»ի ռմբարկու Սերժ Դեբլեն հաշիվը դարձրեց 2:0: Գյումրեցիներըը հաղթանակ տոնեցին և, դուրս գալով 3-րդ հորիզոնական, շրջանցեցին «Միկա»-ին:
«Բանանց»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտ»-ին: Հանդիպման 49-րդ րոպեին «Բանանց»-ի ֆուտբոլիստ Գևորգ Կարապետյանը բացեց հանդիպման հաշիվը, իսկ վերջին րոպեին Վահագն Այվազյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
«Ուլիս»-ը Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում ուժերը չափեց «Գանձասար»-ի հետ: Այս խաղում նույնպես հաշիվը բացվեց 49-րդ րոպեին: Աչքի ընկավ «Ուլիս»-ի ֆուտբոլիստ Դավիթ Մինասյանը:
«Հրազդան» մարզադաշտում արդեն մեկնարկել է տուրի վերջին հանդիպումը, որտեղ «Արարատ»-ը ընդունել է «Փյունիկ»-ին:
28-րդ տուրի ամբողջական ամփոփումն ու մրցաշարային աղյուսակը կներկայացնենք մի փոքր ուշ: