Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական դաշտի մի խումբ գործիչների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի ևտեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Արցախի շուրջ արտաքին տեղեկատվական հոսքերի ակտիվացման, վերլուծական և հետազոտական աշխատանքների իրականացման և մի շարք առնչակից հարցերի վերաբերյալ:
Պաշտպանը կարևորել է տեղեկատվական դաշտի դերը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և առկա խնդիրների հանրայնացման ու միջազգայնացման գործում: Նա բարձր է գնահատել կենտրոնի անձնակազմի պատրաստակամությունը աջակցելու ԱՀ պետական մարմիններին իրենց տեղեկատվական ու հետազոտական բնույթի աշխատանքներում:
Կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել տեղեկատվական, հետազոտական ու վերլուծական համատեղ աշխատանքների ակտիվացման վերաբերյալ: