| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում միջազգային փորձագետ Ուիլիամ Կովաչիկին: Վերջինս հակամենաշնորհային և սպառողների շահերի պաշտպանության բնագավառներում խորհրդատվություն է տրամադրել Հայաստանի, Բենինի, Եգիպտոսի, Էլ Սալվադորի, Վրաստանի, Գայանայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Մարոկկոյի, Նեպալի, Պանամայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վիետնամի և Զիմբաբվեյի կառավարություններին:
Վարչապետը նշել է, որ մրցակցային դաշտի ամբողջական ապահովումը մեր երկրի համար դեռևս մնում է խնդրահարույց մի շարք օբյեկտիվ պատճառներով, սակայն կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ազատ և արդար մրցակցության ապահովման համար: Այդ տեսակետից, կառավարության ղեկավարը կարևորել է Ուիլիամ Կովաչիկի՝ հակամենաշնորհային քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացման շուրջ հետագա համագործակցությունը: Ուիլիամ Կովաչիկն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի հակամենաշնորհային քաղաքականությամբ և դրա շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխություններով: Միջազգային փորձագետի գնահատմամբ՝ կառավարության այս քաղաքականությունը միջազգային ասպարեզում համարվում է լավագույններից մեկը: Ուիլիամ Կովաչիկը վարչապետ Սարգսյանին առաջարկել է մշակել համապատասխան ռազմավարություն, որով էլ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կկառուցի իր հետագա քաղաքականությունը:
Այս առումով կառավարության ղեկավարը կոչ է արել Ուիլիամ Կովաչիկին և Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ աշխատել վերոնշյալ ռազմավարության և նոր առաջարկությունների ներդրման ուղղությամբ, որոնք կնպաստեն մեր երկրում հակամենաշնորհային քաղաքականության ամրապնդմանն ու զարգացմանը: