Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե երեւելիներին ու հասարակ քաղաքացիներին քաղաքի ինքնությունից ջնջենք ու մի կողմ գցենք, միայն տխուր վայրերը կմնան: Շեյհմուս Դիքենը որոնում է տխրություն բերող վայրերի կորուսյալ տերերին։
Այսպիսին է օրերս Թուրքիայի միակ հայկական հրատարակչության՝ «Արասի» հրատարակած «Ահավասիկ, գնացին» գրքի գրախոսականներից մեկը։ Գիրք պատմում է երբեմնի հայաբնակ Դիարբեքիրի` Տիգրանակերտի անհետացած բնակիչների մասին։ Այն ներկայացվել է այս օրերին Դիարբեքիրում ընթացող գրքի միջազգային ցուցահանդեսում եւ քննարկումների կենտրոնական թեմաներից մեկը դարձել։
«Մարդկությանը մեծ տառապանքներ են պատճառել, ոմանք իրենց ինքնությունն են թաքցրել, ոմանք աքսորի ճանապարհին մահացել են։ Բայց մի պարզ ճշմարտություն՝ հայերի գնալով իրական կարոտը մենք` այստեղ մնացողներս, կրեցինք։ Առերեսվել է հարկավոր այս ամենի հետ, եւ «Ահավասիկ գնացին» գիրքը հենց այն խթանն է, որ առերեսվելու դուռն է բացում մեր առջեւ»,- ասում է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։
Գրքի հեղինակ Շեյհմուս Դիքենի խոսքով` Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումը կնպաստի, որ չվերանա պատմությունից։ Մի օր զանգերի ղողանջը եւ էզանը իրար կխառնվեն, եւ դրանից աշխարհը չի փլվի։ Ճիշտ հակառակը՝ նորից կվերկառուցվի։
Արձակագիր Մկրտիչ Մարկոսյանը նշում է, որ պատմության մեջ Դիարբեքիրը յոթ անուն է ունեցել՝ հայերի համար Տիգրանակերտ է, քրդերի համար՝ Ամեդ։ Եվ այսօր այն նոր անուն ունի՝ Տիգրանամեդ։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեսանյութը կարող եք դիտել այստեղ: