կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-23 00:58
Առանց Կատեգորիա

Ադանան վերելք է ապրում

Ադանան վերելք է ապրում

Ադանայում բիզնեսը ծաղկում է. նախորդ տարի արտահանման ծավալները կազմել են մոտ մեկ միլիարդ դոլար, գրեթե նույնքան էլ կազմել է ներկրումը: Ադանան այժմ հինգերորդ խոշոր քաղաքն է Թուրքիայում` Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից ու Բուրսայից հետո: Ադանա քաղաքի բնակչությունը մոտ 1.5 միլիոն է, իսկ նահանգինը` 5.7 միլիոն:

Չուկուրովայի (Դաշտային Կիլիկիա) երիտասարդ գործարարների ասոցիացիայի նախագահ Հական Չելիքը հայ եւ թուրք լրագրողների խմբի հետ հանդիպմանը նշում է, որ թեեւ Ադանայի եւ մյուս խոշոր քաղաքներում արդյունաբերական տեսանկյունից զարգացվածության մակարդակներն անհամեմատելի են, սական Ադանան սկսել է լուրջ վերելք ապրել վերջին տարիներին ունեցած անկումից հետո:

Հ. Չելիքը ներկայացնում է, որ Միջերկրական ծովի ափին գտնվող Չուկուրովայի շրջանը երկու նավահանգիստ ունի, որոնց միջոցով էլ ապահովվում է տեղական արտադրանքի արտահանումն ու այլ ապրանքների ներկրումը: Սակայն տեղի արտադրողներն ավելի մեծ հնարավորություններ ունեն, իրենց արտադրանքը դուրս հանելու` գործում է նաեւ օդանավակայան, երկաթուղի: 

Իսկ հայ-թուրքական բիզնես կապերը բարելավելու վերաբերյալ Չելիքն ասում է, թե իրենց ասոցիացիան (ստեղծվել է 1992-ին, անդամակցում են բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ այլն) պատրաստ է համագործակցել հայ գործարարների հետ:

§Թե հայկական, թե թուրքական կողմն իր սեփական տեսություններն ունի պատմության վերաբերյալ, բայց մենք պետք է հաղթահարենք դրանք: Որքան շատ մարդկային հարաբերությունները զարգանան, այդքան էլ բիզնես հարաբերությունները կզարգանան, եւ ավելի հեշտ կլինի այդ տեսություններից հրաժարվելը¦,- ասաց Հ. Չելիքը:

Թեեւ հայերի հետ կապեր հաստատելու, համագործակցելու  այս մեծ ցանկությանը, թուրք գործարարները անգամ տեղյակ չեն հայաստանյան բիզնես դաշտից:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ադանա