Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 18-ին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում տեղի է ունեցել «Հայերի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակի նվաճման գործում» խորագրով քննարկում, որին մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, բուհի ասպիրանտներն ու ուսանողները: Կլոր սեղանը կազմակերպվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության եւ բուհի պատմության ֆակուլտետի համագործակցությամբ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Դեսպան Օլեգ Եսայանը դիմելով ներկաներին՝ նշել է, որ հայերի ներդրումը Հայրենական պատերազմում հսկայական է, այդուհանդերձ, պետք է լուրջ աշխատանքներ իրականացնել, որպեսզի Ռուսաստանի այսօրվա սերունդը ճանաչի հայ ժողովրդին եւ վերստին գնահատնի նրա դերը ընդհանուր պատմության մեջ:
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Կարպովը, իր հերթին, ասել է, որ Հայրենական պատերազմի հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների միահամուռ ջանքերի եւ նվիրվածության արդյունքն է, եւ հաղթանակի նվաճման գործում հայ հերոսների ներդրումն անգնահատելի է:
Ելույթներով հանդես են եկել նաեւ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Եֆիմ Պիվովարը, Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Լիրա Լեոնովան, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանը, Պատերազմի եւ պատերազմական ծառայության կոմիտեի նախագահի տեղակալ Բագրատ Կնազչյանը:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում» ռուսալեզու գրքի շնորհանդեսը, որը ներկայացրել է գրքի համահեղինակ, «Հայաստանում կրթության, գիտության եւ մշակույթի զարգացումը» հիմնադրամի նախագահ Հրանտ Պողոսյանը: