Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրայր Մարուխյան» հիմնադրամը, որն աչքի է ընկնում տարբեր հիմնահարցերում երիտասարդների աջակցությամբ, իր դերակատարումն ունեցավ երիտասարդ փորձագետների` բնապահպանական թեմայով ուսումնասիրությունների ստեղծման գուրծում:
«Հրայր Մարուխյան» հիմնադրամի և «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ լույս են տեսել «Ակտիվիզմի ուղեցույց» և «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» ուսումնասիրությունները, որոնք հեղինակների կողմից ներկայացվելուց հետո լայն քննարկման արժանացան հրավիրված կլոր սեղանի ժամանակ:
Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և կառավարության համապատասխան վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք բնապահպանական ՀԿ-ներ և բնապահպան ակտիվիստներ:
Երկու հետազոտությունների հեղինակներն են երիտասարդ փորձագետներ Դավիթ Շինդյանը և Գրիգոր Ջանոյանը:
«Ակտիվիզմի ուղեցույց» ուսումնասիրությունը շոշափում է մի շարք հիմնախնդիրներ, որոնք առնչվում են բնապահպանության ոլորտին: Հետազոտության մեջ ներկայացվում են բազմաթիվ առաջարկներ, որոնք գործնականում բարձրաձայնվել են բնապահպան ակտիվիստների և համապատասխան պետական մարմինների կողմից:
«Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» հետազոտությունը վեր է հանում գործող բնապահպանական օրենսդրության մեջ առկա բացթողումները, ուսումնասիրում ոլորտում առկա հիմնախնդիրներն ու արձանագրված հաջողությունները:
Ուսումնասիրությունների ստեղծման գործում նշանակալի դեր ունեցող «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը yerkir.am-ի հետ զրույցում կարևորեց հետազոտություների ստեղծման գործում երիտասարդ փորձագետների ներգրավվածությունը, քանի որ համարում է, որ նոր սերունդը մեր լույսի և հույսի ապագան է: