|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ախալցխայի Սբ Ամենափրկիչ եկեղեցում, որը խորհրդային տարիներին Սպայի տուն էր դարձել, մեկ ամսից ավելի է` շինարարական աշխատանքներ են իրականացվում` այն վարչական շենք դարձնելու նպատակով:
Վերանորոգման ընթացքում եկեղեցում հայտաբերվել են հնագույն խաչքարեր եւ զարդաքանդակներ: Տեղեկանալով այդ մասին` հայ հոգեւորականները դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին` խնդրելով խաչքարերը տեղափոխել գործող Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Թույլտվությունը ստացվել է, եւ արդեն մի քանի օր է` Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի են տեղափոխել մեկ խաչքար եւ երկու խաչաձեւ պատուհաններ. տեղեկացնում է akhaltskha.net-ը: