|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մայիսի 21-ին մայրաքաղաքում համաքաղաքային շաբաթօրյակ է անցկացվելու:
Այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին:
Ըստ նրա` շաբաթօրյակը միայն թափված թղթերն ու պոլիէթիլենային տոպրակները հավաքելը չէ, այլ նաեւ` տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը:
Անդրադառնալով աղբահանության կազմակերպմանը` քաղաքապետը դարձյալ շեշտել է, որ մաքուր և բարեկարգ մայրաքաղաք ունենալու գործում շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքը քաղաքի նկատմամբ: Նա առաջարկել է անհանդուրժողականություն քարոզել քաղաքն աղտոտողների նկատմամբ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: