|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վերնիսաժի` աղմուկ հանած պատմությունն ավարտվել է այդ տարածքում առեւտուր անող արվեստագետների եւ առեւտրականների հաղթանակով:
Մի քանի շաբաթ փակ մնալուց եւ վերանորոգման աշխատանքներից հետո այսօր Վերնիսաժի տոնավաճառը սկսել է գործել, սակայն ոչինչ չի փոխվել, ավելացել են միայն կապույտ հովանոցները, կանաչ սիզամարգերի երկայնքով ձգվող կանաչ թելերը, ու վերջ:
Մնացածը նույն է` Հանրապետության փողոցի սկզբնամասում վաճառվող գրքերը, Բուզանդի փողոցի ձախակողմյան հատվածում` օգտագործված հագուստը, կոշկեղենը, սպասքը, ծառից ծառ` չորացող լվացքի պես կախված ասեղնագործված սփռոցները, բարձի երեսները եւ վարագույրները... Վաճառվող նկարներն էլ տեղ-տեղ տեղադրված են սիզամարգերում, թեեւ դա արգելվել էր: Դատարկ է միայն կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց գտնվող տարածքը, որտեղ վաճառքի էին հանվում երկաթեղեն, վարդակներ, էլեկտրալարեր եւ այլ մանր-մունր իրեր:
Էլ ինչ կարիք կար, որ պարոն քաղաքապետն աղմուկ բարձրացներ ու «ճոխ- ճոխ» խոսեր, թե մենք պետք է Վերնիսաժը հավուր պատշաճի ներկայացնենք Երեւան այցելող հյուրերին: