Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը շարունակում է արտաքին անվտանգության ապահովումը համարել առանցքային մարտահրավեր: Այս մասին նաեւ նշված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.)՝ 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում: 2022 թվականն ամփոփվել է 12,6% տնտեսական աճով: Զեկույցում ներկայացված են տվյալներ նաեւ սեպտեմբերյան ագրեսիայի մասին. ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող եւ քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
2021 եւ 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։ Զեկույցի մեջ անվտանգության ապահովումը՝ որպես մարտահրավեր, ոչ մեկ անգամ է նշված: Սա նշանակում է, որ իշխանությունները եւս խոստովանում են, որ 2018 թվականից ի վեր չեն կարողանում ապահովել Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությունը, եւ սա՝ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով հայտարարում էր. «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»:
Փաստացի այսօր ոչ ոք չի ապրում ազատ, երջանիկ կամ անվտանգ Հայաստանում, այսինքն՝ այս խոստումը եւս չկատարվեց, գուցե՝ անհաղթահարելի երեւույթների հետեւանքով, բայց փաստը փաստ է:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում