Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 8-ի առթիվ ՀՀ գլխավոր դատախազուհին իր ստրկատիրուհու կազմակերպած միջոցառմանը կրակոտ ելույթ է ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Նա հպարտորեն խոսել է կնոջ ազատության մասին և շեշտել, որ միայն խելացի կինը կարող է ազատ լինել։ Նրա խոսքերից պարզ երևում է, որ խելացի, ուստի և ազատ կին ասելով նա առաջին հերթին ինքն իրեն նկատի ունի։Սա դասական մեծամտության և ինքնահավանության դրսևորում է։ Երբ մարդն ինքն իրեն համարում է խելացի, նա , մեղմ ասած այնքան էլ խելացի չէ։ Հավանաբար, տիկին դատախազուհին դպրոցում և համալսարանում եղել է գերազանցիկ, ուստի և ըստ իրեն՝ խելացի։ Նա բոլոր առարկաներն անգիր է սովորել, բայց երբևէ չի վիճել, ընդդիմացել որևէ դասագրքային դրույթի հետ։ Գերազանցիկ լինելը բնավ չի նշանակում լինել խելացի, որպես կանոն լինում է հակառակը։Իսկ մեծամտությունը արդեն․․․
Հիշեցի Լև Տոլստոյի բանաձևը․ «Մարդը կոտորակ է։ Կոտորակի համարիչը այլոց կարծիքն է մարդու մասին, իսկ հայտարարը մարդու կարծիքն է իր մասին»։ Կարծում եմ բոլորին պարզ է։
Ինչ վերաբերում է ազատ կին լինելուն, որի մասին նույնպես մեծամտորեն ասում է տիկին դատախազուհին, ապա սա արդեն առնվազն քմծիծաղ է առաջացնում։ Այսպես տիկին «ազատ» դատախազուհին իր ստրկատիրոջ պատվերով քր․ գործեր է թխում ընդդիմադիր գործիչների դեմ, բայց «մոռանում» Արա Մխիթարյանի դաժան ծեծը, Մհեր Եղիազարյանի, Արմեն Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի ողբերգական մահերը, Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, Էդգար Ղազարյանի ծեծը, ոստիկանական բաժանմունքում փաստաբանների ծեծը։
Այնպես որ գլխավոր դատախազուհին ոչ թե խելացի և ազատ, այլ ընդամենը ինքնահավան, մեծամիտ տիկին է»։