|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Եգիպտոսի «Եղբայր մուսուլմաններ» շարժումը ԱՄՆ-ից պահանջել է Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո անմիջապես դուրս բերել իր զորքերը Աֆղանստանից եւ Իրաքից:
Շարժման մամուլի քարտուղար Իսամ ալ Արիանը հայտարարել է, որ բեն Լադենի սպանությամբ աշխարհում վերացել է բռնության պատճառներից մեկը: Ըստ նրա` «ժամանակն է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դուրս բերի զորքերը Աֆղանստանից ու Իրաքից եւ վերջ դնի ԱՄՆ-ի ու արեւմտյան ուժերի կողմից մահմեդական երկրների օկուպացմանը». տեղեկացնում է mignews.com-ը: