կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 00:36
Աշխարհ

Ձերդ գերազանցություն Օբամային

Ձերդ գերազանցություն Օբամային

Լիբիայի առաջնորդ, գնդապետ Մուամար Քադաֆին անձնական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում խնդրել է կանգնեցնել ՆԱՏՕ-ի գործողությունը Լիբիայում. տեղեկացնում է Associated Press-ը:

Իր ուղերձում Քադաֆին խնդրել է «դադարեցնել պատերազմը զարգացող պետության փոքր ժողովրդի դեմ:

«Դուք մարդ եք, ով սխալ որոշումը չեղյալ հայտարարելու բավարար քաջություն ունի»,- գրել է Լիբիայի առաջնորդը` նշելով, որ ՆԱՏՕ-ի գործողություններն ավելի շատ բարոյական, քան ֆիզիկական վնաս են հասցնում երկրի բնակչությանը:

Քադաֆին Օբամային դիմել է «Ձերդ գերազանցություն», «մեր որդի» ամպագոռգոռ արտահայտություններով եւ հույս է հայտնել, որ նա 2012 թվականին կվերընտրվի. «Մենք շարունակ աղոթում ենք, որ Դուք մնաք ԱՄՆ նախագահ»:

Երեք էջից բաղկացած նամակը գրված է վատ անգլերենով ` բազմաթիվ սխալներով, սակայն Սպիտակ տան մի պաշտոնյա նշել է, որ Վաշինգտոնում հակված են հավատալու, որ նամակն իրական է եւ գրված է Քադաֆիի ձեռքով: