Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ-ի, ցույցի ընթացքում ելույթ են ունեցել «System of a Down» խմբի հայտնի երգիչ և մարդու իրավունքների ջատագով Սերժ Թանգյանը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ-ի Հովան Թաշճյանը, Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Անդրանիկ Կիզիրյանը և «Ասպարեզ» օրաթերթի անգլերեն բաժնի խմբագիր՝ Արա Խաչատրյանը, ովքեր ցուցարարների անունից բողոք ու վրդովմունք են արտահայտել նախագահին և կոչ ուղղել ցուցարարներին, որ շարունակեն իրենց պահանջատիրական աննահանջ պայքարը ցեղասպան Թուրքիայի դեմ:
Սերժ Թանգյանը կոչ է արել ցուցարարներին դեմքով դեպի դարպասը շրջված շարունակաբար կրկնել 2008 թվականի նախընտրական քարքզարշավի ժամանակ Օբամայի կողմից արտաբերած հետևյալ խոսքերը. «Ես՝ որպես նախագահ, կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Հավաքվածներն ավելի քան 15 րոպե բացականչել են նախագահի խոսքերը` կոչ անելով նրան տեր կանգնել իր խոստումներին:
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի ներկայացուցիչ Էնդրյու Կիզիրյանը տեղեկացրել է ցուցարարներին, որ իրենք նամակ են ուղարկել Օբամային՝ խնդրելով նրան Լոս Անջելես կատարած այցի ժամանակ ծաղկեպսակ դնել Մոնթեբելլոյում գտնվող հայ նահատակների հուշարձանին: Սակայն, ըստ նրա, Սպիտակ տունը հետ է ուղարկել նամակը` պատճառաբանելով, որ նախագահի այցելության օրակարգը գերծանրաբեռնված է:
«Այցելելով Կալիֆոռնիա, որտեղ բնակվում են Ցեղասպանությունը վերապրած հայերի շուրջ 1 միլիոն ժառանգներ, նախագահը կարող էր կատարել համարձակ քայլ այդ ուղղությամբ` այցելելով Մոնթեբելլոյի հայ նահատակների հուշարձանե,- ասել է Կիզիրյանը:
Ցույցը լուսաբանել են ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցների ու հեռուստակայանների ներկայացուցիչներն ու լրագրողները, ովքեր հարցազրույցներ են վերցրել ցուցարարներից։ Նույն օրը ամերիկյան տեղական բոլոր հեռուստաալիքները լայնորեն անդրադարձել են ամերիկահայության այս ցույցին:
Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները շարունակվում են Լոս Անջելեսի վարչաշրջանի հայաշատ բազմաթիվ քաղաքներում: Իսկ ապրիլի 24-ի երեկոյան Հայ երիտասարդաց դաշնակցության կազմակերպությամբ տեղի կունենա բողոքի համագաղութային ցույց՝ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև: