|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ապրիլի 21-ին Կալիֆոռնիայում տեղի է ունենալու բողոքի ակցիա` «Պարո'ն նախագահ, կատարեք Ձեր խոստումը, արդարությունը հասցրեք հայերին» կարգախոսով, որի հեղինակը System of a down-ի մենակատար Սերժ Թանգյանն է:
Երգիչը Facbook-ում կոչ է տարածել, որում ասվում է. «Օբաման պետք է տեսնի հայկական համայնքի խորը հիասթափությունը, որ իր տված խոստումը նախագահության տարիներին չկատարեց: Նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և արդարությունը հասցնի հայությանը: Լինելով Սփյուռքի ամենամեծ հայկական համայնքը` պետք է մեր կոչը հասցնենք նրան: Մենք կոչ ենք անում բոլոր հայերին` միանալ մեզ` մեր ձայնը տեղ հասցնելու համար»:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 21-ին այցելելու է Լոս Անջելես, որտեղ մեկնարկելու է նրա նախընտրական քարոզարշավը: