Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե ես հայրենասեր չլինեի, կհամաձայնեի աշխատել այն բազմաթիվ երկրներում, որտեղից առաջարկներ եմ ստացել, բայց ես միշտ վերադարձել եմ հայրենիք: Դա արդեն նշանակում է, որ ես հայրենասեր եմ, սիրում եմ իմ հայրենիքը, սիրում եմ իմ քաղաքը»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց երգչուհի Էմմին` ըստ էության չպատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին, թե ազգային հարցե՞րն էլ իրեն չեն հետաքրքրում, օրինակ` Ղարաբաղյան հիմնահարցը:
Հիշեցնենք, օրերս երգչուհին հայտարարել էր, որ եթե Ադրբեջանից հրավեր լինի, ինքը սիրով ելույթ կունենա այնտեղ, եւ որ քաղաքականությունն իրեն չի հետաքրքրում:
«Դա չի նշանակում, որ ես մի կողմ եմ դնում այն բաները, ինչ եղել են անցյալում: Դա նշանակում է, որ եթե մենք մասնակցում ենք մի մրցույթի, որին մասնակցում են նաեւ մեր հարեւանները, ապա կարող են լինել նաեւ հրավերներ այդպիսի երկրներից: Եթե մենք երգում ենք մի բեմում, օրեր ենք անցկացնում միմյանց հետ, այնպիսի երկրների ներկայացուցիչների հետ, որոնց հետ պրոբլեմներ ունենք, նշանակում է, որ հրաժարվելը մի քիչ սխալ կլիներ»,- հավելեց երգչուհին:
Էմմին նաեւ տեղեկացրեց, որ հրավեր չի եղել, իրենք չեն գնում, այնպես որ «պետք չէ այս հարցին մոտենալ ո'չ լավ, ո'չ վատ, որովհետեւ դա ընդամենը հարց էր, որին ինքը պատասխանել է». «Ինչպես մեր շատ սիրված կինոյում էր ասված` «Մուզիկա պոլիտիկա նիխտ». դա ինձ հետ է կապված: Մինչ այսօր ես չեմ խառնվել այդպիսի երեւույթների մեջ, եւ երաժշտությունն է եղել իմ պոլիտիկան»: