կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-17 14:00
Հասարակություն

Մեր հիմնի երաժշտությունն այնքան թշվառ է, որքան 18-րդ դարի Հայաստանը

Մեր հիմնի երաժշտությունն այնքան թշվառ է, որքան 18-րդ դարի Հայաստանը

Մեր հիմնի երաժշտությունն այնքան թշվառ է, որքան 18-րդ դարի Հայաստանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա` հիմնի երաժշտությունը շատ անկումային է, մեռած-չթաղված ազգի երգ:

 

«Երաժշտագետ ընկերներիցս մեկը, խոսելով հիմնի մասին, շատ լավ ձևակերպեց` ասելով, որ երբ հնչում է «Մեր Հայրանիքը», ոչ միայն ինձ ոտքի չի կանգնեցնում, այլև ցանկություն է առաջացնում մտնել սեղանի տակ: Եթե տեսնում ենք, որ հիմնը չի արտահայտում ազգի հոգեվիճակը, իրականությունը, պետք է քաջություն ունենանք և փոխենք այն: Հիմնը շատ կցկցած է, ամոթ է վերջապես»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ Չարենցի «Ես իմ անուշ»-ը հիանալի հիմն կլինի, այն ապրեցնող է, կոչում է աշխատանքի:

 

Գրականագետ Վարդան Դևրիկյանն էլ նշեց, որ «Ես իմ անուշ»-ը եզակի ստեղծագործություն է, սակայն հիմնը պետք է ազգի խնդիրները նաև արտահայտի, ինչը հիանալիորեն արված է «Մեր Հայրանիք»-ում: Ըստ նրա` հիմնի հետ կապված բոլոր դիտողությունները կեղծ պաթետիզմից են գալիս, պարապ-սարապների խոսակցություն են:

 

«Հիմնը ներկայացնում է որոշակի ժամանակաշրջան, այն դրությունը, որի մեջ գտնվում է տվյալ ժողովուրդը, իսկ մեր հիմնն արտահայտում է այդ ամենը: Եթե հիմա մեր մտածողությունը, մեր մտահոգություններն ու խնդիրները չեն փոխվել` պետք չէ հիմնը փոխել: «Մեր Հայրենիք»-ը հայ ժողովրդի սրտից բխող ստեղծագործություն է: Կարծում եմ` մարտի ժամանակ, երբ հողին պառկած ես լինում և հնչում է այն, քեզ ոտքի է կանգնեցնում, իսկ բոլոր այն ստեղծագործությունները, որոնք առաջարկում են, չեմ կարծում, որ կարող են մեզ հողից բարձրացնել»,- ասաց գրականագետը: