|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Լիբիայի ընդդիմությունը ԱՄՆ-ից 25 մլն դոլարի օգնություն է ստանալու: Այդ մասին հուշագիրը երեկ ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նախագահը նշել է, որ այդ քայլը պայմանավորված է «չնախատեսված արտակարգ իրադրությամբ»: «Ես հանձնարարեցի 25 մլն դոլարի վարկ տրամադրել ԱՄՆ կառավարական գերատեսչությունների պահուստներից` Լիբիայի Անցումային ազգային խորհրդին աջակցելու համար»,- հայտարարել է նա:
Նախագահն ընդգծել է, որ խոսքը խաղաղ բնակչությանը հարձակումներից պաշտպանելու մասին է:
Օբաման հրահանգել է պետքարտուղար Քլինթոնին այդ մասին տեղեկացնել Կոնգրեսին, նաեւ զբաղվել գումարը դուրս գրելու հետ կապված գործողությունների համակարգմամբ: