Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից մեր ստացած տեղեկությունների համաձայն` սիրիական իշխանություններին դավադրող արտաքին ուժերի առաջին շարքում է Թուրքիան: Վերջին 4-5 տարիներին տարածաշրջանում որպես Սիրիայի «միակ իսկական բարեկամ» հանդես եկող այս պետությունը, ըստ սիրիական հարցերին լավատեղյակ մեր աղբյուրի, վերջին շաբաթներին զենք ու զինամթերք է հայթայթում Սիրիայի արմատական մուսուլման խռովարարներին:
Որպես հավելյալ ապացույց` մեր աղբյուրը տեղեկացրեց նաեւ, որ Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններից մեկում Անկարան վերջերս հաստատել է ռադիոկայան, որը արաբերեն լեզվով հաղորդումներ է տալիս երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ ըմբոստությունը գրգռող հաղորդումներ:
Պատասխանելով Սիրիայի 2-րդ` ամենահայաշատ քաղաք Հալեպում տիրող իրավիճակի մասին «Ազգի» հարցին` լիբանանահայ մեր լրատուն ասաց, որ այդ քաղաքում լարված, բայց անցնցում իրավիճակ է տիրում: Այնուհետեւ բացատրելով նա տեղեկացրեց, որ Հալեպը, ի տարբերությունը սիրիական այլ քաղաքների, բացահայտորեն հակասալաֆական դիրքորոշում ունի, այսինքն` դեմ է կրոնական մոլեռանդությանը, որը հատուկ է սալաֆիներին, որոնք համարվում են արաբական թալիբներ: Այլ խոսքով` նրանք դավանում են Շարիաթի օրենքները եւ քաղաքացիական որեւէ այլ օրենք կամ սահմանադրություն չեն ընդունում: