|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարված է գնահատում:
«Քաղաքականության եւ տնտեսության ոլորտներում արձանագրված ձախողումները, ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթի ալիքը, գնաճը, դատական համակարգի անկատարությունը հաստատում են, որ Հայաստանը շարունակում է մնալ մարդու իրավունքները խաթարող եւ չհարգող երկիր»,- հայտարարեց Լիլիթ Գալստյանը` ավելացնելով, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցումը ապտակ էր Հայաստանի կառավարման համակարգին:
Լիլիթ Գալստյանի ներկայացրած թվերից հետո Մանվել Բադեյանն ասաց. «Այս ամենից հետո կարելի է գնալ միայն գերեզմանոց: Այսինքն` այնքան վատ է, որ սրանից վատ էլ չի կարող լինել: ՀՀԿ-ն, ինչպես ցանկացած ուրիշ կուսակցություն, ձգտում է իշխանության»,- արձագանքեց հանրապետական պատգամավորը` նշելով, որ, ընդդմության մեղադրանքները լսելով, տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունը երկիրը դիտմամբ է տանում դեպի կործանում:
Մանվել Բադեյանը նշեց նաեւ, որ իրենք գիտակցում են, որ իրականացվող բարեփոխումների տեմպն ու որակը պետք է լավացնել: