Բալոտելին շարունակում է մնալ օրինազանց քաղաքացի և ֆուտբոլիստ: Միայն ավտոմեքենան սխալ կայանելու համար «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին այս մրցաշրջանում տուգանվել է ավելի քան 10 հազար ֆունտով: Ինչպես հաղորդել է ակումբի աղբյուրը, օրական ակումբը միջինը երեք ծանուցագիր է ստանում Բալոտելիի խախտումների մասին: Իտալացու ավտոմեքենան 27 անգամ տարվել է տուգանային հրապարակ:
Բալոտելին, որը միայն ակումբի կողմից է այս տարի ավելի քան 300 հազար ֆունտ տուգանվել, բոլորովին չի պահպանում ճանապարհային երթևեկության կանոնները, հաճախ թողնում է ավտոմեքենան որտեղ պատահի: Մի խոսքով, ակումբի համար նա իսկական գլխացավանք է դարձել:
Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել. «Է՜հ, ո՞ր մեկն ասենք, ո՞ր մեկը թողնենք»: