|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ստամբուլի Շիլե շրջանի ափերի մոտ բեռնափոխադրող թուրքական նավ է խորտակվել: Ըստ Haberler-ի՝ նավում եղել է 11 հոգի, սակայն փրկարարներին հաջողվել է հայտնաբերել 4 դի: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Նավի խորտակման մասին տեղեկությունը հաստատել են Թուրքիայի կապի, տրանսպորտի և ծովագնացության նախարարությունը, ինչպես նաև երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Առայժմ չեն հայտնում, թե որն եղել նավի խորտակման պատճառը: