Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հայաստանյան որոշ քաղաքական ուժեր այսօր խոսեցին Հայաստանում երկխոսության կայացման խոչընդոտներից ու հնարավորությունից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի համոզմամբ` քաղաքական երկխոսությունը բաժանվում է երեք մասի` իշխանություն-իշխանություն, իշխանություն-ընդդիմություն եւ ընդդիմություն – ընդդիմություն: Որպես իշխանություն-իշխանություն համագործակցության օրինակ` հանրապետական պատգամավորը հիշեցրեց կոալիցիոն հուշագրի ստորագրումը: «ՀՀ նախագահը բազմիցս նշել էր և իր համաձայնությունն էր հայտնել երկրի կարևորագույն խնդիրների շուրջ համագործակցելու հարցում: Երկխոսության արդյունքում ծնվում են նոր գաղափարներ, և ՀՀ նախագահն ինքն է այսօր մատնանշում թերությունները և դրանց լուծման ուղիներ փնտրում»,- ասաց Արայիկ Հովհաննիսյանը, ավելացնելով, որ այդ երկխոսությանը սակայն, որոշ քաղաքական ուժեր չեն ցանկանում մասնակցել:
ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էլ հակադարձեց, ասելով, որ իրենք այդ հանդիպումների ընթացքում բազմիցս ասել էին, որ հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի արդյունք չեն տալու, սակայն իրենց չլսեցին:
Իսկ երկխոսության մասին Կարապետյանն ասաց. «Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև այսօրվա համաձայնությունները ոչ թե երկխոսության դրսևորում են, այլ փոխադարձ պայմանավորվածություն»:
ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանն էլ ասաց, որ Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև այսօրվա համաձայնությունները ոչ թե երկխոսության դրսևորում են, այլ փոխադարձ պայմանավորվածություն։
«Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իշխանության հետ որեւէ երկխոսություն չի եղել եւ չկա եւ որպես ասվածի օրինակ նշեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ անարդյունավետ քննարկումը: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանի եւ քաղաքական այլ ուժերի հետ «երկխոսությունները», ըստ Արմեն Մարտիրոսյանի, ոչ այլ ինչ են, քան «հերթական գալչկան դնել» եւ դրանից հետո որեւէ փոփոխություն էլ տեղի չի ունենում:
ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանն իր խոսքում ավելի կարեւորեց հասարակության հետ երկխոսությունը, որն, ըստ պատգամավորի, շատ է կաղում: Եւ տեղի ունեցող հանրահավաքները պետք չէ դիտել որպես երկխոսություն հասարակության հետ:
ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց կուսակցությունը եւս կարեւորում է այս խնդիրը եւ որ ցանկացած խնդիր` ներքաղաքական թե արտաքին, կարելի է լուծել երկխոսության միջոցով: