Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում ստեղծված իրավիճակի նկատմամբ դժգոհությունն ուղղել գործարար Սամվել Կարապետյանի դեմ՝ նրան մեղադրելով երկրում ստեղծված տնտեսական դժվարությունների մեջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Զատուլինի խոսքով՝ տնտեսական իրավիճակը, որից դժգոհում են շատ հայաստանցիներ, Փաշինյանի քաղաքականության հետևանքն է։
«Փաշինյանը գլուխ է կոտրում, որ վերընտրվի 2026 թվականի հունիսին, և որպես նոր քարոզարշավ, որի մեջ նա մտադիր է ներքաշել ամբողջ Հայաստանը, պայքար է սկսել հայկական եկեղեցու դեմ։ Տնտեսական կապերի շնորհիվ ՀՀ–ն կայուն տնտեսական աճ է գրանցել, հատկապես հատուկ ռազմական գործողության ընթացքում, քանի որ ռուսաստանցի ռելոկանտներն մեկնել են այնտեղ, բիզնեսներ բացել և գումարներ ներդրել», – բացատրել է Զատուլինը։
Ռուսաստանցի խորհրդարանականը կարծում է, որ Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը, իսկ Փաշինյանը, ըստ էության, նրան հնարավորություն է տալիս իրեն ներկայացնել ոչ միայն որպես գործարար և բարերար, այլև որպես քաղաքական գործիչ։
Զատուլինը նշել է, որ անձամբ է ճանաչում Սամվել Կարապետյանին և վստահ է, որ նա անկեղծ է, երբ խոսում է իր քրիստոնեական արմատների և Հայ եկեղեցու նկատմամբ իր հարգանքի մասին։
«Հայի համար Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իմ կարծիքով, արտառոց բան է։ Դա բարոյական արատավորության նշան է», – կարծում է նա։