| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ տեղեկացանք, որ ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Այս ձերբակալությունն աբսուրդ է ոչ միայն այն պատճառով, որ Դարբինյանը քաղաքապետի պաշտոնը թողել է գրեթե 10 տարի առաջ` 2016 թվականին, այլ նրանով, որ 8 տարի իշխանություն լինելուց հետո է Նիկոլ Փաշինյանը որոշել հիշել Դարբինյանին: Ոմանց կթվա, թե միակ պատճառը 2026-ի ընտրություններն են` չէ որ փիառ կամպանիան ամիսներ առաջ է մեկնարկել և նախկիններին պատժելու հողի վրա Փաշինյանը դեռ հույս ունի մի քիչ իր ռեյտինգը բարձրացնել: Բայց այստեղ պարզվում է` ավելի կարևոր պատճառ կա: Սամվել Դարբինյանը, որպես լոռեցի, բավականին մտերիմ է «Տաշիր ընկերության» սեփականատեր Կարապետյանների հետ և Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը շտապել է Երևան, ողջ օրը Կարապետյանների տանն է եղել, ապա կալանքի քննության ժամանակ` դատարանի մոտ: Եվ քանի որ Հայաստանում այլևս չեն գործում օրենքները, դրանց փոխարինում է Նիկոլ Փաշինյանի կամքը, ուստի բոլոր նրանք, ում մատնացույց անի նա, կարող են հայտնվել բանտում, ինչը և տեղի ունեցավ Դարբինյանի հետ: Մեր տեղեկություններով, նրա ձերբակալության հիմքում հնուց քննվող մի գործ է` կապված Վանաձորի մաքրման կայանի սեփականաշնորհման հետ, որտեղ նախկին քաղաքապետը ենթադրաբար չարաշահումներ է թույլ տվել, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել նախկին օրենսգրքի 179 և 190 հոդվածներով`փողերի լվացում, յուրացում: